Լրահոս

21.12.2009 12:06

Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը բավարարում է Գագիկ Ծառուկյանին

Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը բավարարում է Գագիկ Ծառուկյանին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով լիազորված էր խոսելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից,  պատասխանելով այն հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը ներե՞լ է Ռուբեն Հայրապետյանին. չէ՞ որ նա ներողություն էր խնդրել, ասել է, որ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունն  իրենց բավարարում է։ Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանը, անդրադառնալով իր և Գ. Ծառուկյանի միջև առաջացած հեռակա բանավեճին, մասնավորապես ասել էր. «Այո, չեմ ժխտում, որ ես իմ կոալիցիոն գործընկերոջ նկատմամբ թույլ եմ տվել սխալ արտահայտություններ և որոշ անտեղի գնահատականներ։ Հավաստիացնում եմ, որ ես Գագիկ Ծառուկյանին անձնական վիրավորանք հասցնելու նպատակ չեմ ունեցել, թեև կարող էր այդպիսի տպավորություն ստեղծվել։ Անդամ լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության, որ կոալիցիայի մեջ է Բարգավաճ Հայաստանի հետ, ես նաև անհարմար վիճակի մեջ եմ դրել իմ կուսակիցներին, որի համար ցավում եմ և ակնկալում գործընկերներիս ներողամտությունը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։