Պենտագոնը խոստացել է քայլեր ձեռնարկել Սիրիայում С-300–ի տեղակայման հարցով
Պենտագոնը շարունակելու է Սիրիայում անվտանգության միջոցներ ձեռնարկել ռուսական С-300 զենիթահրթիռային համալիրի տեղակայման հետ կապված։ Այս մասին, РИА «Новости»–ի փոխանցմամբ, հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը։
«Մենք շարունակելու ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի մեր անձնակազմերը գործեն որքան հնարավոր է՝ անվտանգության մեջ»,–ասել է Կուկը։
Նա նաև նշել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումները չունեն ավիացիա, և ի պատասխան այն հարցին, թե ում դեմ են ուղղված С-300–ները, վերջինս խնդրել է դիմել ռուսական զինվորականներին։
ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ավելի վաղ հաղորդել էր, որ ռուսական С-300 և С-400 զենիթային համակարգերի գործողությունների շառավիղը «կարող է անակնկալ լինել ցանկացած անհայտ օբյեկտի համար»։

7or.am