ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հաստատել է հոկտեմբերի 7–ինՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացումը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
Հաղորդվում է, որ նիստը կայանալու է տեղի ժամանակով ժամը 10։00–ին։ Նախատեսվում է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ–ի գլխավոր բանագնաց Սթեֆան դե Միսթուրայի ճեպազրույցը։
Հատուկ բանագնացն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ ուղեկցել «Ջեբհաթան-Նուսրայի» զինյալներին, եթե նրանք ցանկանան անվտանգ լքել սիրիական Հալեպ քաղաքը։ Ռուսաստանը հանդիպում է խնդրել դե Միսթուրայի նախաձեռնությունը քննարկելու նպատակով։
ՄԱԿ ԱԽ–ն նիստ է անցկացնելու Հալեպի հարցով
ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հաստատել է հոկտեմբերի 7–ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացումը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։
Հաղորդվում է, որ նիստը կայանալու է տեղի ժամանակով ժամը 10։00–ին։ Նախատեսվում է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ–ի գլխավոր բանագնաց Սթեֆան դե Միսթուրայի ճեպազրույցը։
Հատուկ բանագնացն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ ուղեկցել «Ջեբհաթ ան-Նուսրայի» զինյալներին, եթե նրանք ցանկանան անվտանգ լքել սիրիական Հալեպ քաղաքը։ Ռուսաստանը հանդիպում է խնդրել դե Միսթուրայի նախաձեռնությունը քննարկելու նպատակով։
7or.am