Ամերիկացի ուսանողը հայտնաբերել է հազվագյուտ Աստվածաշունչ՝ Մեծ Հայքի քարտեզով (տեսանյութ)
ԱՄՆ–ի Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի հետաքրքրասեր ուսանող Սեմ Բուսանն իր «Lewis&Clark» քոլեջի գրադարանի նկուղային արխիվում հայտնաբերել է 1599թ. ժնևյան Աստվածաշունչ՝ Եղիսաբեթ I–ի և Շեքսպիրի Աստվածաշունչը, որում հիշատակվում է Մեծ Հայքի մասին։ Այս մասին փոխանցում է ամերիկյան CBC հեռուստաալիքի պաշտոնական կայքը։
Համաձայն հաղորդագրության՝ մասնագետները պնդում են, որ Աստվածաշնչի հազվագյուտ հրատարակությունում հիմնական գրվածքները ներկայացված են բարդ փայտափորագրական պատկերազարդումների միջոցով։ Աստվածաշնչի բաժիններից մեկում, որը կրում է «Իրավիճակը Եդեմյան այգում» անունը, փայտե տախտակի վրա պատկերված է հնագույն Մերձավոր Արևելքի և Մեծ Հայքի, Բաբելոնի և Պարսից ծոցի քարտեզը։
Գրքում նաև հայտնաբերվել է մի արձանագրություն, համաձայն որի՝ հրատարակությունը տպվել է Լոնդոնում՝ անգլիայի թագուհու հրատարակիչ Քրիսթոֆեր Բարքերի կողմից։

7or.am