Աշխարհ

06.10.2016 15:30


Պուտինն իր ծննդյան օրը կնշի Մոսկվայում՝ ընկերների և մտերիմների հետ

Պուտինն իր ծննդյան օրը կնշի Մոսկվայում՝ ընկերների և մտերիմների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր 64-ամյակը կնշի Մոսկվայում՝ ընկերների և մտերիմների հետ։ Այս մասին «life.ru»–ի հետ զրույցում պատմել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը Մոսկվայում կլինի հարազատների, մտերիմների ու ընկերների հետ»,–ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հավելել է, որ ՌԴ նախագահը չի կարող իր ծննդյան օրը հանգիստ վերցնել, քանի որ հոկտեմբերի 7–ին շնորհավորական մեծաթիվ զանգեր են սպասվում, և դրանց ընթացքում առաջնորդները կարող են օգտվել հնարավորությունից և երկկողմ գործերը քննարկել։

Աղբյուրը հիշեցնում է՝ իր 63-ամյակը Պուտինը նշել է Սոչիում՝ հոկեիստների, հարազատների ու մտերիմների շրջապատում, մասնակցել նաև Գիշերային հոկեյի լիգայի խաղին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը