Ձյուդոյի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզչին մեղադրել են մանկապղծության մեջ
Վիեննայի դատախազությունից հայտնել են, որ Ադրբեջանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի օլիմպիական չեմպիոն, ավստրիացի Փեթեր Զեյզենբահերը մեղադրվում է 2 աղջկա բռնաբարության մեջ։56-ամյա մարզիկին արդեն մեղադրանք է առաջադրվել մանկապղծության համար։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ դա տեղի է ունեցել 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին, երբ Զեյզենբահերն աշխատում էր Վիեննայի մարզական ակումբում։ Նշվում է, որ զոհերից մեկի հետ նա սաստիկ դաժանաբար է վարվել մի քանի տարի շարունակ։
Ձյուդոյի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզչին մեղադրել են մանկապղծության մեջ
Վիեննայի դատախազությունից հայտնել են, որ Ադրբեջանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ, կրկնակի օլիմպիական չեմպիոն, ավստրիացի Փեթեր Զեյզենբահերը մեղադրվում է 2 աղջկա բռնաբարության մեջ։ 56-ամյա մարզիկին արդեն մեղադրանք է առաջադրվել մանկապղծության համար։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ դա տեղի է ունեցել 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին, երբ Զեյզենբահերն աշխատում էր Վիեննայի մարզական ակումբում։ Նշվում է, որ զոհերից մեկի հետ նա սաստիկ դաժանաբար է վարվել մի քանի տարի շարունակ։
«Комсомольская правда»–ի փոխանցմամբ՝ մարզիկը չի մեկնաբանել մեղադրանքները։
Ձյուդոյիստն օլիմպիական մեդալներ է նվաճել 1984–ի և 1988–ի Օլիմպիական խաղերի ժամանակ։ 2012-ից ձյուդոյի Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչն է։
7or.am