Աշխարհ

06.10.2016 10:26


ԱՄՆ–ում հայրը գնդակահարել է իր երեխաներին

ԱՄՆ–ում հայրը գնդակահարել է իր երեխաներին

Օրեգոն նահանգի Բիվերթոն քաղաքում 36–ամյա տղամարդը քաղաքի բնակելի թաղամասերից մեկի բնակարանում գնդակահարել է 2 երեխային։ Այս մասին հաղորդում է «ABC News»–ը։ Նշվում է, որ հանցագործության զոհ են դարձել 6–ամյա տղան և 8–ամյա աղջիկը։ Տղամարդը եղել է նրանց հայրը։

Երեխաներին սպանելուց հետո նա ինքնասպան է եղել։

Բոլոր 3 մահացածներին, տուն վերադառնալով, հայտնաբերել է մայրը։

Ներկայումս ոստիկանությունը հետաքննություն է վարում կատարվածի փաստով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը