Աշխարհ

06.10.2016 18:14


Աֆրիկայում փղիկն ընկերացել է ջայլամի հետ (տեսանյութ)

Աֆրիկայում փղիկն ընկերացել է ջայլամի հետ (տեսանյութ)

Աֆրիկայի «Նայրոբի» արգելանոցում 2 բացարձակապես տարբեր կենդանիների միջև նկատվել է անսովոր ընկերություն։ Այս անգամ մտերմացել են փղիկն ու ջայլամը։ Այս մասին հայտնում է «moya-planeta.ru»–ն։

Փղիկ Ջոտոն ընդամենը մեկ ամսական է եղել, երբ ընկել է ջրհորը և հետ մնացել փղերի խմբից։ Ձագուկին գտել են «David Shelldrick Wildlife Trust» ապաստարանի ակտիվիստները, որտեղ կենդանին ներկայումս վերականգնվում է, որպեսզի վերադառնա վայրի բնության գիրկը։ Ապաստարանում եղել են շատ այլ փղեր, սակայն չնայած դրան՝ Ջոտոն ընկերացել է Գորոշեկ անունով տեղի ջայլամի հետ։

Գորոշեկը հայտնվել է ապաստարանում դեռևս 2014թ. իր եղբոր հետ։ «DSWT»–ը մասնագիտացված է եղել փղերի հարցով, սակայն տեսնելով, որ փոքրիկ թռչնակները նույնպես օգնության կարիք ունեն, չի կարողացել անտարբեր անցնել և տարել է նրանց իրենց մոտ։ Գորոշեկը մտերմացել է փղերի հետ և այժմ համարում է իրեն նրանց մի մասը։

Այս մտքին է նաև փղիկ Ջոտոն, ով շատ է սիրում գրկախառնվել իր փետրավոր ընկերոջ հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը