Կարծիք

06.10.2016 08:51


Կարող էինք աղետը կանխել, բայց չարեցինք

Կարող էինք աղետը կանխել, բայց չարեցինք

Իսկապես չեմ հասկանում, թե ինչու հալեպահայերը դեռ էվակուացված չեն Հայաստան: Որ ասես՝ աստղաբախշական միջոցներ են պետք, էդպես չի, որ ասես՝ հնարավոր չէր դա անել, էդպես չի: Եթե հայոց մեջ զոհերի թիվն ավելացավ, և բանը հասավ մասսայական սպանություններին, բացի այդ հումանիտար աղետից ազգովի հոգեբանական խնդիրներ ենք ունենալու, որ կարող էինք աղետը կանխել, բայց չարեցինք:

***

Տասնյակ հազարների հասնող սիրիահայեր պատերազմի պատճառով եկան Հայաստան: Նրանց մեծ մասը նվազագույն և երբեմն էլ դրանից ցածր միջոցներով էր ապրում կամ ապրում Հայաստանում: Դրանից Հայաստանի կրիմինալ վիճակը չսրվեց, մուրացկանության, թափառաշրջիկության և մարմնավաճառության աճ չնկատվեց, բայց որոշակի ոլորտներում նկատվեց նոր, դրական կուլտուրա: Ցանկացած երկիր կերազեր մարդկային նման որակի ներհոսք ունենալ և շատ բան կաներ այդ ուղղությամբ: Արդյոք Հայաստանն այդ շատ բանն անո՞ւմ է:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը