Թուրքական ռազմական ինքնաթիռները հատե՞լ են հայ-թուրքական սահմանը
Հոկտեմբերի 5-ի ուշ երեկոյան ԶԼՄ-ով տեղեկատվություն տարածվեց, որ ժամը 21:00-ի սահմաններում թուրքական ռազմական 3 ինքնաթիռ հատել է Հայաստանի օդային սահմանը և հայ-թուրքական սահմանի երկայնքով մի քանի անգամ թռիչք իրականացրել:
Նշվում էր նաև, որ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը ռազմական պատրաստության են բերվել։
Այնուհետև գրվեց, որ թուրքական ինքնաթիռները ոչ թե հատել են սահմանը, այլ մոտ 10-15 կմ հեռավորությամբ թռիչքներ են կատարել սահմանի երկայնքով:
Անդրադառնալով այս տեղեկությանը՝ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էլի ինչ-որ մեկի անձնական աղբյուրների համաձայն՝ «գրպանային համաշխարհային պատերազմ» է սկսվել։ Խնդրում եմ զերծ մնալ նման թեմաներից։ Այո՛, խոսքը ինքնաթիռների հատման մասին է։ Դա ապատեղեկատվություն է»։

7or.am