Կարծիք

05.10.2016 17:23


Ինչի՞ վրա է հույսը դրել Սերժ Սարգսյանը

Ինչի՞ վրա է հույսը դրել Սերժ Սարգսյանը

Մամուլում այսօր կարդում եմ, թե ՀՀԿ ղեկավարը Գագիկ Բեգլարյանին կանչել է մոտը և փորձել «փափուկ բարձ» դնել պաշտոնանկ նախարարի գլխի տակ, թե բա՝ նրա անունը ընտրակեղծիքների հետ է կապվում, ու լավ կլինի, որ ինքը որոշ ժամանակ ակտիվ քաղաքականությամբ չզբաղվի:

Նախ՝ եթե լուրերը ճիշտ են, ապա Բեգլարյանը շատ արդարացի նկատել է, որ ընտրակեղծիքներն արվել են Սերժ Սարգյսանի իշխանությունը պահելու համար: Եվ հետո, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, Սերժ Սարգսյանը պետք է պետական պաշտոններից ազատի անխտիր բոլոր ՀՀԿ-ականներին, որովհետև ՀՀԿ-ական լինել նշանակում է կապված լինել ընտրակեղծիքների հետ:

Եվ մի բան էլ. բա ո՞ւմ հույսով է ՀՀԿ ղեկավարը գնում խորհրդարանական ընտրությունների: Հասարակությունը նրան չի հավատում և հաստատ ոչ ոք իր հոժար կամքով ձայն չի տա Հանրապետականին: Ընտրություններին ձայն ապահովողներին էլ, փաստորեն, «քցում է»: Մնում են միայն Երանոսյան եղբայրներն ու Լիսկան: Ստացվում է՝ գալիք խորհրդարանական ընտրությունների գլխավոր քարոզչական միջոցը լինելու են նռնակներն ու բռնությունը:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը