Ընտրակեղծարարության ամբողջ գործընթացը կազմակերպվել է մեկ կենտրոնից
«Ժողովուրդն է մեղավոր ընտրակեղծարարության համար» թեզի ու մի քանի այլ բաների մասին մի քանի դիտարկում.
1. Ընտրակեղծարարության ամբողջ գործընթացը կազմակերպվել է մեկ կենտրոնից, ավելի կոնկրետ՝ Բ-26-ից, որի մեջ ներգրավվել են պետական տարբեր ինստիտուտներ՝ ԿԸՀ, ՏԸՀ, ոստիկանություն, ՏԻՄ իշխանություն։
2. Հիմնական ընտրակեղծարարությունը եղել է ուրիշի փոխարեն քվեարկելը, որի պատճառով ուռճացվել են ՀՀԿ-ի ձայները։
3. Ժողովուրդը երբեք էլ իշխանություններին ձայն չի տվել, հենց այդ պատճառով էլ հանրապետականները դիմում են ընտրակեղծարարության։ Իհարկե, մարդիկ կան՝ կաշառքով են ընտրում, բայց իրենք մեծամասնություն չեն։
4. Հասարակության մեծամասնությունը միշտ էլ ազնիվ վարքագիծ է դրսևորում, սակայն կազմակերպված մի խումբ (այս պահին՝ ՀՀԿ-ն) կեղծում է ընտրությունները։ Ներկայացնենք սա պարզ թվերով. 2013-ին Սերժը ստացել էր մոտ 861 հազ. ձայն, բոլոր մնացած թեկնածուները միասին՝ 605 հազ.: Համոզված եմ՝ 605 հազ. ձայնի համար կաշառք չի բաժանվել, կամ դրանք կեղծված թվեր չեն, իսկ այ Սերժի ձայները մոտ 500-550-ով ուռճացված են, «իրական» Սերժին տված ձայները 300 հազ.-ին մոտ են, որի մեջ են նաև կաշառքով ընտրողները։ Կաշառքով և իսկապես Սերժին ընտրողների թիվը միասին 33 տոկոս է, այսինքն՝ բացարձակ մեծամասնությունը Հայաստանում արդար ընտրություններ է կատարում՝ 300 հազ. vs. 605 հազ.:
5. ՀՀԿ-ն Վանաձորում 2012-ին «ստացել» էր 21312 ձայն, իսկ 2016-ին՝ 14889, նույնիսկ նոր փոխված օրենսգրքով իբրև հեշտացրել էին իրենց գործը, բայց էլի չկարողացան միանգամից հաղթել: Գյումրիում Բալասանյանը 2012-ին «ստացել» է 27500 ձայն, 2016-ին՝ 14987:
6. Ընդդիմադիր կուսակցություններն, առանց ազատ ու արդար ընտրությունների պահանջի շուրջ միավորվելու, հաղթելու շանս չունեն. միայն սեփական կուսակցության ձայները պահելը չի լուծում ազատ և արդար ընտրությունների խնդիրը, որովհետև ՀՀԿ-ն, կեղծելով իր թվերը, նաև փոխում է ձայների հարաբերակցությունը, ավելի կոնկրետ՝ ընդհանուր ընտրությունները կեղծ են դառնում, իսկ կեղծ ընտրություններում միշտ իշխանությունն է հաղթում:
7. Պառլամենտական ընտրություններից առաջ ՀՀԿ-ն երկու խոշոր քաղաքներում կեղծիքներով ընդհանուր ստացել է ընդամենը 38 տոկոս, Գյումրիում զոռբայությամբ փորձում են Բալասանյանին նշանակել քաղաքապետ, իսկ Վանաձորում դեռ հայտնի չէ՝ ինչ կլինի։ Սրանք նաև ՀՀԿ-ի ձախողման նշաններն են։

Այսքանն էի ուզում գրել:
Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից