Աշխարհ

05.10.2016 15:50


Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել

Հնդկաստանի «Jawaharlal Nehru Medical College» հիվանդանոցում երկգլխանի երեխա է ծնվել։ Ծննդաբերությունից անմիջապես հետո երեխային և նորածնին շտապ դուրս են գրել հիվանդանոցից, ինչն էլ հանգեցրել է նորածնի մահվանը։ Այս մասին հայտնում է «The Daily Star» թերթը։

Երեխային լույս աշխարհ է բերել 20–ամյա կինը։ Փոքրիկն առողջ էր ծնվել, միայն շնչառության հետ կապված խնդիրներ է ունեցել։

Բժիշկները որոշել են չվիրահատել նրան։ Բանն այն է, որ չնայած նրան, որ երեխան զույգ ներքին օրգաններ ուներ, դրանք բոլորը եղել են մեկ մարմնի մեջ, որն ունեցել է մեկ զույգ ոտք և ձեռք։ Իսկ նման երկվորյակներին անհնար է վիրաբուժական միջամտություն ցուցաբերել։

Երեխային տեղափոխել են վերականգնողական բաժին։ Դժբախտաբար, չնայած բժիշկների զգուշացմանը՝ փոքրիկի ծնողները տարել են նրան տուն, որտեղ էլ նա մահացել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը