Քաղաքական

05.10.2016 14:55


Կարո Եղնուկյանին ազատ արձակելու հարցով դատարանին 1 մլն դոլարի գրավ է առաջադրվելու

Կարո Եղնուկյանին ազատ արձակելու հարցով դատարանին 1 մլն դոլարի գրավ է առաջադրվելու

«Սասնա ծռեր» խմբավորմանն օժանդակելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին ազատ արձակելու նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ հավելելով, որ դեսպանը դատապարտել է Կարո Եղնուկյանի նկատմամբ նախնական կալանքի կիրառումը:

Փաստաբանի խոսքով՝ Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու համար դատարանին 1 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքի գրավադրման առաջարկ է արվելու։

«Վաղը քննվելու է Կարող Եղնուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու հարցը, որին ներկա են գտնվելու նաև ԱՄՆ դեսպանատնից: Որպես գրավ՝ դատարանին առաջարկվելու է 1 մլն դոլարից ավելի արժեցող անշարժ գույք»,-ասել է փաստաբանը:

Ըստ նրա՝ 1 մլն դոլարն այն գումարն է, որ հաստատ հետ կպահի Կարո Եղնուկյանին «Սասնա ծռերի» հետ խոսելուց կամ այլ գործողություններից:

Տիգրան Հայրապետյանը նաև հավելել է, որ Կարո Եղնուկյանին անազատության մեջ պահելու որևէ հիմք չկա, և եթե դատարանը վաղը գրավով ազատ արձակելու միջնորդությունը չբավարարի, ապա Կարո Եղնուկյանը լրացուցիչ հայտարարություն է անելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը