Աշխարհ

05.10.2016 14:50


Սիցիլիական նեղուցի հատվածում 28 ներգաղթյալի մարմին է հայտնաբերվել

Սիցիլիական նեղուցի հատվածում 28 ներգաղթյալի մարմին է հայտնաբերվել

Սիցիլիական նեղուցի հատվածում 28 ներգաղթյալի մարմին է հայտնաբերվել. փախստականները փորձել են Միջերկրական ծովով Եվրոպա հասնել։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել են Իտալիայի առափնյա պահակախմբից։

Ընդհանուր առմամբ, վերջին օրերին իրականացված որոնողափրկարարական 33 գործողության ընթացքում հռոմեական առափնյա պահակախմբի կողմից փրկվել է 4655 փախստական, որոնք գտնվել են 27 փչովի նավակներում և 6 ոչ մեծ առագաստանավակներում։

Գործողությանը մասնակցել են Իտալիայի և Իռլանդիայի ՌԾՈՒ–ն, «ЕС Frontex»–ի գործակալությունները, ինչպես նաև մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների նավեր։

Միայն երկուշաբթի Սիցիլիական ծովածոցի հատվածում մոտ հազար ներգաղթյալ է փրկվել, որոնք փորձում էին Աֆրիկայից նավակներով եվրոպական ափեր ահասնել։

Աղբյուրը հիշեցնում է՝ Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր՝ ապրում է ամենամեծ միգրացիոն ճգնաժամը, որին առաջին հերթին հանգեցրել են զինված հակամարտություններն ու սուր տնտեսական խնդիրները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը