Աշխարհ

05.10.2016 14:05


Սատուրն մոլորակի Դիոնա արբանյակի վրա օվկիանոս է հայտնաբերվել

Սատուրն մոլորակի Դիոնա արբանյակի վրա օվկիանոս է հայտնաբերվել

Բելգիայի թագավորական աստղադիտարանի՝ Սատուրն մոլորակն ուսումնասիրող գիտնականները «Cassini» ավտոմատ կայանի օգնությամբ Սատուրնի Դիոնա արբանյակի սառույցի տակ օվկիանոս են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է «Geophysical Research Letters» ամսագիրը։

Աստղագետներն ուսումնասիրել են արբանյակի գրավիտացիոն դաշտը տիեզերական սարքի թռիչքների ժամանակ։

Ենթադրվում է, որ մոտ 100 կմ հաստությամբ սառույցի տակ 62 կմ խորությամբ օվկիանոս կա։

Օվկիանոսիև հեղուկ ջրի նշաններ կան նաեւ Սատուրնի Տիտան, Էնցելադ, Միմաս արբանյակների վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը