Աշխարհ

05.10.2016 13:55


ԱՄՆ–ը դիտարկում է Ասադին հարվածելու հնարավորությունը

ԱՄՆ–ը դիտարկում է Ասադին հարվածելու հնարավորությունը

ԱՄՆ իշխանությունները դիտարկում են Սիրիայի հակամարտությանը միջամտելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է «The Washington Post»–ը։

Պարբերականի տվյալներով՝ նախորդ շաբաթ Սպիտակ տանը Պետդեպի, ԿՀՎ–ի, ԱՄՆ ԶՈւ շտաբի պետերի միացյալ կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում է կայացել, որի ժամանակ քննարկվել է սիրիական ռեժիմին ավիահարվածներ հասցնելու հարցը։

Հարցի քննարկումը, հավանաբար, կշարունակվի Ազգային անվտանգության խորհրդի նիստում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գլխավորությամբ։ Հանդիպումը սպասվում է արդեն այս հանգստյան օրերին։

Հանդիպման մասնակիցներից մեկի խոսքով՝ քննարկվելիք հարցերի թվում է լինելու սիրիական ՌՕՈւ–ի թռիչքուղիներին թևավոր հրթիռներով և հեռահար գործողության շառավղով այլ զենքերով հարվածելու հնարավորությունը։ Առաջարկ է եղել նաև գործողությունը գաղտնի իրականացնել՝ Սպիտակ տան առարկությունից խուսափելու համար, քանի որ դա արվելու է առանց ՄԱԿ ԱԽ համաձայնության։

Բացի այդ, դիտարկվում է նաև Սիրիայի ղեկավարության դեմ կինետիկ գործողություններ իրականացնելու հարցը։

Միևնույն ժամանակ, նույն շրջանակները կարծում են, որ Հալեպի անկումը կարող է «վիժեցնել Սիրիայում ԱՄՆ–ի կոնտրահաբեկչական նպատակները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը