Ընդդիմությունը, հասարակությունը և Սփյուռքը պետք է համախմբվեն
Այս նախաձեռնությունը կարող է իսկապես նպաստել Հայաստանում իրական և արմատական փոփոխություններին: Հասարակությունը Հայաստանում թերագնահատում է ընտրությունների գործընթացը և չի գիտակցում դրա կարևորությունը: Թերևս լավագույնը ընտրությունների դերը հասկանում են գործող իշխանությունները և օգտվում ու նպաստում ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության թերահավատությանը:
Սա է, որ պետք է փոխվի: Ամեն ընտրությունից առաջ համացանցը հեղեղվում է ընտրակեղծիքների մասին բազմաթիվ բողոքներով, դժգոհություններով: Մարդիկ հաճախ ասում են, թե ընտրությունների միջոցով հնարավոր չէ որևէ բան փոխել, որովհետև դրանք կեղծվում ու վաճառվում են: Սակայն պետք է հասկանալ, որ իշխանություններին դա հաջողվում է անել նաև մեր անտարբերության շնորհիվ: Ամեն մեկս կարծում ենք, որ մեր ձայնը ոչինչ չի փոխի, չի ազդի ընտրությունների արդյունքների վրա, ու չենք գնում ընտրության: Իշխանություններն էլ գնում են ձայներն անապահով ու անգիտակից մարդկանցից, բերում նրանց ընտրատեղամաս և ապահովում իրենց անհրաժեշտ ձայները: Վերջում էլ ստացվում է, իբր, այդ ընտրության չգնացողը «ճիշտ» էր: Բայց եթե նա գնար ընտրության, իր հետ տաներ ընկերներին, մի բան էլ ամոթանք տար ձայնը վաճառողին, իրավիճակն այլ կլիներ:
Իշխանության իրական հենարանը հասարակության հենց այդ «անտարբեր» հատվածն է, որն անվերջ բողոքում է ու սպասում, թե երբ է ամեն ինչ փոխվելու: Եթե փոփոխություն եք ուզում, ուրեմն պետք է դառնաք դրա առաջամարտիկը: Ընդդիմությունն էլ այստեղ մեծ դեր ունի: Խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությունն ու հասարակությունը, նաև Սփյուռքը պետք է համախմբվեն, վերահսկողություն հաստատեն ընտրական գործընթացի նկատմամբ: Նրանք մեծ գործ ունեն անելու՝ հասարակության շրջանում ոչ թե ընտրական գործընթացի, այլ սեփական ուժերի հանդեպ վստահության վերականգնման նկատմամբ:
Հ.Գ. Անձամբ ես արդեն միացել եմ այս նախաձեռնությանը և պատրաստ եմ ուժերիս ներածին չափով մասնակցել ընդհանուր գործին՝ հանուն Արդարության, հանուն Հայաստանի:
Ընդդիմությունը, հասարակությունը և Սփյուռքը պետք է համախմբվեն
Այս նախաձեռնությունը կարող է իսկապես նպաստել Հայաստանում իրական և արմատական փոփոխություններին: Հասարակությունը Հայաստանում թերագնահատում է ընտրությունների գործընթացը և չի գիտակցում դրա կարևորությունը: Թերևս լավագույնը ընտրությունների դերը հասկանում են գործող իշխանությունները և օգտվում ու նպաստում ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության թերահավատությանը:
Սա է, որ պետք է փոխվի: Ամեն ընտրությունից առաջ համացանցը հեղեղվում է ընտրակեղծիքների մասին բազմաթիվ բողոքներով, դժգոհություններով: Մարդիկ հաճախ ասում են, թե ընտրությունների միջոցով հնարավոր չէ որևէ բան փոխել, որովհետև դրանք կեղծվում ու վաճառվում են: Սակայն պետք է հասկանալ, որ իշխանություններին դա հաջողվում է անել նաև մեր անտարբերության շնորհիվ: Ամեն մեկս կարծում ենք, որ մեր ձայնը ոչինչ չի փոխի, չի ազդի ընտրությունների արդյունքների վրա, ու չենք գնում ընտրության: Իշխանություններն էլ գնում են ձայներն անապահով ու անգիտակից մարդկանցից, բերում նրանց ընտրատեղամաս և ապահովում իրենց անհրաժեշտ ձայները: Վերջում էլ ստացվում է, իբր, այդ ընտրության չգնացողը «ճիշտ» էր: Բայց եթե նա գնար ընտրության, իր հետ տաներ ընկերներին, մի բան էլ ամոթանք տար ձայնը վաճառողին, իրավիճակն այլ կլիներ:
Իշխանության իրական հենարանը հասարակության հենց այդ «անտարբեր» հատվածն է, որն անվերջ բողոքում է ու սպասում, թե երբ է ամեն ինչ փոխվելու: Եթե փոփոխություն եք ուզում, ուրեմն պետք է դառնաք դրա առաջամարտիկը:
Ընդդիմությունն էլ այստեղ մեծ դեր ունի: Խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությունն ու հասարակությունը, նաև Սփյուռքը պետք է համախմբվեն, վերահսկողություն հաստատեն ընտրական գործընթացի նկատմամբ: Նրանք մեծ գործ ունեն անելու՝ հասարակության շրջանում ոչ թե ընտրական գործընթացի, այլ սեփական ուժերի հանդեպ վստահության վերականգնման նկատմամբ:
Հ.Գ. Անձամբ ես արդեն միացել եմ այս նախաձեռնությանը և պատրաստ եմ ուժերիս ներածին չափով մասնակցել ընդհանուր գործին՝ հանուն Արդարության, հանուն Հայաստանի:
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից