Աշխարհ

05.10.2016 11:25


Նվազ հայտնի ընկերությունը նավթի խոշոր պաշարներ է հայտնաբերել Ալյասկայում

Նվազ հայտնի ընկերությունը նավթի խոշոր պաշարներ է հայտնաբերել Ալյասկայում

Քիչ հայտնի «Caelus» էներգետիկ ընկերությունը հայտնաբերել է բարձրորակ նավթի խոշոր պաշարներ Ալյասկայում։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»–ը։

Ընկերությունը վստահեցնում է, որ հայտնաբերել է նավթի պաշարներ Սմիթի ծովածոցում՝ Հյուսիսային բևեռային շրջանից 480 կմ դեպի հյուսիս։

«Caelus Energy»–ը մտադիր է 800 միլիոն ԱՄՆ դոլարով կառուցել 125–կիլոմետրանոց խողովակաշար հանքավայրից՝ արդեն գոյություն ունեցողին միացնելու նպատակով։ Ալյասկայի նահանգապետ Բիլ Ուոքերը նշել է, որ նման հայտնաբերումն ընդգծում է Արկտիկայի հետագա հետազոտման կարևորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը