Քաղաքական

05.10.2016 10:10


Հակառակորդը ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից արձակել է ավելի քան 500 կրակոց

Հակառակորդը ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից արձակել է ավելի քան 500 կրակոց

Հոկտեմբերի 4-ի՝ լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 4000 կրակոց: Առավել ինտենսիվ կրակոցներ են արձակվել շփման գծի հյուսիսային ուղղությամբ: Նշված հատվածում միայն ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից արձակվել է ավելի քան 500 կրակոց:

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների` շարունակելով լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը