Կարծիք

04.10.2016 21:31


ՀՀԿ - գողությո՞ւն, թե կողոպո՞ւտ

ՀՀԿ - գողությո՞ւն, թե կողոպո՞ւտ

ՀՀԿ-ում ինստիտուցիոնալ փոփոխություններ են սկսվել: «Գողությո՞ւն, թե կողոպո՞ւտ» աշխարհայացքային դիլեման կարծես թե թեքվում է դեպի առաջին տարբերակը: Գողությունը, բնականաբար, ավելի ազնիվ տարբերակ է, քան ոչ քաղաքակիրթ կողոպուտը:

Սակայն գողությունն էլ ունի տարատեսակներ` պարզ գողություն և բարդ գողություն: Չնայած նրան, որ կառավարությունը կոչ է արել այլևս պարզ գողությամբ չզբաղվել, այլ անցում կատարել ավելի բարդ տեխնոլոգիաների` օրինակ ընտրակաշառքներ բաժանել և այլն, բայց այնուամենայնիվ, երբ ձեռքը սովոր է պարզ ապրելակերպին, երբեմն կառավարության կոչերն անզոր են:

Գյումրիի ընտրությունների ժամանակ ազնիվ ընտրակաշառքներին զուգահեռ, ինչպես պատմում են գործընթացին ներգրավված անձինք, հին տեխնոլոգիաները նույնպես կիրառվել են, այսինքն մի քիչ էլ քվեաթերթիկներ են գողացվել` բայց քիչ, բայց այնուամենայնիվ որոշիչ 6 տոկոսի շեմի մոտակայքում հայտնված մասնակիցների համար: Իսկ այդ քիչը կարող է ապագա քաղաքապետի հարցը լուծել:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը