Է.Վարդանյան. «Իշխանությունները խնդիր ունեին, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ տեղ չգրավեր Գյումրու ավագանու կազմում» (տեսանյութ)
–Մեր հասարակությունն ու քաղաքացիներն ունեն իրավագիտակցության բավականին ցածր մակարդակ։ Թվում էր՝ մենք հաղթահարել ենք այդ խնդիրը, 25 տարի է՝ մեր ընտրական համակարգը գործում է, և հասարակությանն ընտրական գործընթացներին ծանոթացնելու կարիք չկար, բայց ընտրությունից ընտրություն հասկանում ենք, որ հասարակությունը չի գիտակցում իր ձայնի արժեքը,–այս մասին հոկտեմբերի 4–ին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասել է ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը։
Նա հիշեցրել է, որ Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրությունները ընթանում էին նոր համակարգով՝ նոր Ընտրական օրենսգրքի շրջանակներում, սակայն ո՛չ Գյումրիում, ո՛չ Վանաձորում քաղաքացիներից որևէ մեկը չէր գիտակցում, թե ինչ համակարգ է փոխվել։
–Դա իրազեկման խիստ բացակայության մասին է խոսում։ Իրազեկման միջոցով պետք է մարդուն բացատրել, որ իրենք ունեն պաշտպանության մեխանիզմներ։ Մարդիկ չեն գիտակցում, թե դա ինչ բացասական ազդեցություն է ունենում ընտրությունների վրա։ Մեխանիզմները գնալով փոխվում են, ընտրակեղծիքների ավելի զարգացած մեխանիզմներ են մշակվում, և եթե քաղաքացու իրավագիտակցության հետ աշխատանքներ չեն տարվում, դրանք ավելի արմատանում են և խորանում։ Մարդկանց մոտ ընտրությունները կապվում են փողեր բաժանելու հետ, իսկ դա լուրջ խնդիր է,–մանրամասնել է Էլինար Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Գյումրիի և Վանաձորի ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, թե ապրիլին ռեյտինգային քվեարկություններն ինչպիսին են լինելու։
–Սա ռեյտինգային քվեարկությունների փոքրիկ մոդել էր։ Ժողովրդի մոտեցումն այնպիսին է, ինչպիսին լինելու է ապրիլին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ինչն էլ անհանգստության տեղիք է տալիս։ Ընտրությունները ցույց տվեցին, որ այս համակարգով թշնամանքը շատ է ամրապնդվում ընտրությունների մասնակիցների միջև։
Իսկ կոնկրետ Գյումրիի ավագանու ընտրությունների հետ կապված Էլինար Վարդանյանը հավելել է.
–Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ իշխանությունները խնդիր ունեին, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը տեղ չգրավեր Գյումրու ավագանու կազմում, որովհետև ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ներկայությունը ավագանիում արմատապես կփոխեր իրավիճակը և ուժերի դասավորվածությունը, ինչը մեծապես կազդեր քաղաքապետի ընտրության վրա,–նշել է նա։
Նա ընդգծել է, որ ԿԸՀ–ի պաշտոնական կայքում հրապարակված թվերի և ընտրատեղամասում կազմված արձանագրության միջև տարբերություն կա։ Ըստ ԿԸՀ–ի՝ 34/01 ընտրատեղամասում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ստացել է 30 ձայն, մինչդեռ արձանագրության քաղվածքի համաձայն՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ստացել է 50 ձայն։
–Ես կարևորում եմ այս մանր թվերը, որովհետև ՀԱՄԱԽՄԲՄԱՆԸ ընդամենը 100 ձայն էր պակասում 6 տոկոսի շեմը հաղթահարելու համար։ Իսկ այսպես առաձին– առանձին դեպքերը գումարելով՝ վստահաբար կարող եմ ասել, որ դա իր ազդեցությունն է ունեցել շեմը հաղթահարելու հարցում,–նկատել է պատգամավորը։

7or.am