Մեկնաբանություն

04.10.2016 16:20


ԿԸՀ–ն ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ձայները պակաս է ներկայացնում (լուսանկար)

ԿԸՀ–ն ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ձայները պակաս է ներկայացնում (լուսանկար)

Հոկտեմբերի 2–ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու ընտրություններին մասնակցում էր ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը։ Ինչպես արդեն հայտարարվել է, իշխանությունը կիրառել է ընտրակեղծիքների իր ողջ գործիքակազմը, ինչի արդյունքում խեղաթյուրվել է քվեարկության արդյունքների իրական պատկերը։ Բայց սա էլ ամենը չէ։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ձայների քանակը կեղծվել է անգամ ԿԸՀ–ում։

Մասնավորապես, 34/01 ընտրատեղամասում, ըստ ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տվյալների, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ստացել է 30 ձայն։

Մինչդեռ 34/01 ընտրատեղամասում ձայների հաշվարկից անմիջապես հետո կազմված պաշտոնական արձանագրության քաղվածքի համաձայն՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը ստացել է 50 ձայն։

Նշենք, որ նոր ավագանու կազմում լինելու համար ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը չի բավականացրել շուրջ 100 ձայն, և այս ու նմանատիպ այլ կեղծիքներն էական ազդեցություն են ունեցել Գյումրու ՏԻՄ ընտրությունների և գյումրեցիների կողմից ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությանը տրված վստահության քվեի իրական պատկերի վրա։

Բոլորի համար էլ ակնհայտ է, որ եթե ՀԱՄԱԽՄԲՈՒՄՆ անցներ ավագանի, ապա Գյումրիում իշխանափոխություն տեղի կունենար։ Դա էր պատճառը, որ հաշվարկի վերջում մի քանի ընտրատեղամասից ահագին ժամանակ տվյալներ չէին հաղորդվում, իսկ երբ հաղորդվեցին, ՀԱՄԱԽՄԲՄԱՆ անցողիկ տոկոսն իջեցվեց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը