Տիգրան Մուկուչյանը՝ «Բալասանյան» դաշինքին լրացուցիչ տեղ տալու մասին
Հոկտեմբորի 4–ին՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ, անդրադարձ է կատարվել Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքում ավագանու անդամների միջև մանդատների բաշխման խնդրին։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ եթե մանդատների բաշխումից հետո պարզվում է, որ կուսակցություններից մեկը ստացել է 40-ից ավելի տոկոս, ապա նա համարվում է բացարձակ մեծամասնություն։
Համաձայն այս պնդման՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ «Բալասանյան» դաշինքը հաշվարկի արդյունքում ունի 14,8 տոկոս, ինչը կազմում է 40 տոկոսից ավելի 33 մանդատի պարագայում։ Այս դեպքում բոնուսները գումարվում են, և դառնում է 17 տոկոս։
Այս հարցի շուրջ ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը նկատել է՝ ստացվում է՝ անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների տոկոսը պակասո՞ւմ է, նրանց տոկոսների՞ց է հանվում տարբերությունը։
–Տոկոսների հետ կապված օրենսդրական կանոնակարգումը հետևյալն է՝ ձայները ստանալուց հետո, ըստ Ընտրական օրենսգրքի, հաշվարկվում են այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են սահմանված շեմը։ Շեմը հաշվարկելուց հետո պարզվում է՝ որ կուսակցություններն են մասնակցելու մանդատների բաշխմանը։ Մանդատները բաշխվելու են շեմն անցած կուսակցությունների միջև, նրանց ձայներին համամասնորեն սկսվում է հաշվարկ։ Եթե այդ հաշվարկում կլինի մեկը, որը կստանա տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ մեծամասնությունը, ապա նրան տրվում է այնքան մանդատ, որպեսզի նա ունենա տեղերի 51 տոկոսը,–պարզաբանել է Մուկուչյանը։
Ստեփան Մարգարյանի այն հարցին էլ,թե ինչու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քայլեր չեն մշակվել ընտրությունների ընթացքում բավականին լայն տարածում գտած «կարուսել» ասված երևույթը բացառելու համար, Տիգրան Մուկուչյանը պատասխանել է.
–Ընտրական հանձնաժողովները կազմակերպական առումով կատարել են ոչ պակաս աշխատանք։ Քվեախցերն արդեն վարագույրներով չեն, բաց են, որպեսզի հնարավոր լինի տեսանելի դարձնել ամեն տեսակի իրավախախտումները։ Հնարավոր է լինում քվեաթերթիկը լուսանկարահանողներին համապատասխան վերաբերմունքի արժանացնել։ Մնացածը ես չեմ պատկերացնում՝ ուրիշ ինչ կարելի է անել, որպեսզի հնարավոր լինի նման երևույթները կանխել։
Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թեինչու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի իրականացրել հանրային գովազդ, ինչու չեն եղել քաղաքական բանավեճեր, ինչու հնարավորություն չի եղել հանրությանը հստակ ներկայացնել կուսակցությունների ծրագրերը։
–Հանրային գովազդի իրականացման հարցով նշեմ, որ ընտրությունների, հատկապես արդյունքների ամփոփման վերաբերյալ համապատասխան ուսումնական նյութ է տրամադրված եղել տեղամասային հանձնաժողովներին։ 2 ընտրատարածքներում՝ թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները մի քանի անգամ առանձին հանդիպումներ են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ հատկապես քվեարկության կարգի հետ կապված, տրվել են հարցազրույցներ դրա վերաբերյալ։ Այս ամենի նպատակը եղել է մարդկանց բացատրելն ու պարզաբանելը։ Այս առումով սոցիալական գովազդի մասը լիարժեք ծավալով ապահովված է եղել։
Տիգրան Մուկուչյանը՝ «Բալասանյան» դաշինքին լրացուցիչ տեղ տալու մասին
Հոկտեմբորի 4–ին՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ, անդրադարձ է կատարվել Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքում ավագանու անդամների միջև մանդատների բաշխման խնդրին։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ եթե մանդատների բաշխումից հետո պարզվում է, որ կուսակցություններից մեկը ստացել է 40-ից ավելի տոկոս, ապա նա համարվում է բացարձակ մեծամասնություն։
Համաձայն այս պնդման՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ «Բալասանյան» դաշինքը հաշվարկի արդյունքում ունի 14,8 տոկոս, ինչը կազմում է 40 տոկոսից ավելի 33 մանդատի պարագայում։ Այս դեպքում բոնուսները գումարվում են, և դառնում է 17 տոկոս։
Այս հարցի շուրջ ԱԺ պատգամավոր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը նկատել է՝ ստացվում է՝ անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների տոկոսը պակասո՞ւմ է, նրանց տոկոսների՞ց է հանվում տարբերությունը։
–Տոկոսների հետ կապված օրենսդրական կանոնակարգումը հետևյալն է՝ ձայները ստանալուց հետո, ըստ Ընտրական օրենսգրքի, հաշվարկվում են այն կուսակցությունները, որոնք հաղթահարել են սահմանված շեմը։ Շեմը հաշվարկելուց հետո պարզվում է՝ որ կուսակցություններն են մասնակցելու մանդատների բաշխմանը։ Մանդատները բաշխվելու են շեմն անցած կուսակցությունների միջև, նրանց ձայներին համամասնորեն սկսվում է հաշվարկ։ Եթե այդ հաշվարկում կլինի մեկը, որը կստանա տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ մեծամասնությունը, ապա նրան տրվում է այնքան մանդատ, որպեսզի նա ունենա տեղերի 51 տոկոսը,–պարզաբանել է Մուկուչյանը։
Ստեփան Մարգարյանի այն հարցին էլ, թե ինչու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քայլեր չեն մշակվել ընտրությունների ընթացքում բավականին լայն տարածում գտած «կարուսել» ասված երևույթը բացառելու համար, Տիգրան Մուկուչյանը պատասխանել է.
–Ընտրական հանձնաժողովները կազմակերպական առումով կատարել են ոչ պակաս աշխատանք։ Քվեախցերն արդեն վարագույրներով չեն, բաց են, որպեսզի հնարավոր լինի տեսանելի դարձնել ամեն տեսակի իրավախախտումները։ Հնարավոր է լինում քվեաթերթիկը լուսանկարահանողներին համապատասխան վերաբերմունքի արժանացնել։ Մնացածը ես չեմ պատկերացնում՝ ուրիշ ինչ կարելի է անել, որպեսզի հնարավոր լինի նման երևույթները կանխել։
Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե ինչու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի իրականացրել հանրային գովազդ, ինչու չեն եղել քաղաքական բանավեճեր, ինչու հնարավորություն չի եղել հանրությանը հստակ ներկայացնել կուսակցությունների ծրագրերը։

7or.am