Քաղաքական

04.10.2016 13:55


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սարգսյանի և Ալիևի հանդիպմանը համաձայնություն ստանալու հույս ունեն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սարգսյանի և Ալիևի հանդիպմանը համաձայնություն ստանալու  հույս ունեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպմանը համաձայնություն ստանալու հույս ունեն: Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հույս ունենք, որ նախագահները համաձայնություն կտան հաջորդ հանդիպումն անցկացնելու համար: Ներկայում հաջորդ հանդիպման ժամկետները և վայրը որոշված չեն», - ասել է Ուորլիքը՝ հավելելով, որ համանախագահները երկու կողմերի հետ աշխատանքներ են տանում հակամարտությունը կարգավորելու համար:

Ուորլիքը հիշեցրել է նաև, որ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ ժամանակ համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։

«Ամսվա վերջին տարածաշրջան այցի ժամանակ մենք նախատեսում ենք հանդիպումներ և կողմերի հետ հարցերի քննարկումներ իրականացնել», - ասել է դիվանագետը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը