ԱՄՆ–ն աջակցում է ԼՂ հակամարտության բանակցային կարգավորմանը
Միացյալ Նահանգներն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի գրասենյակի տնօրեն Էլիզաբեթ Թրյուդոն:
«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել կողմերի հետ: Ինչպես գիտեք, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք: Հակամարտության նկատմամբ մեր երկարաժամկետ դիրքորոշումը, որը կիսում են Մինսկի խմբի համանախագահները, կարգավորումն է` հիմնված միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը, ուժի չկիրառման կամ սպառնալիքի սկզբունքը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը»,- ասել է Թրյուդոն՝ հավելելով, որ խաղաղության պատասխանատվությունն ընկած է երկու երկրների ղեկավարների վրա։

7or.am