Աշխարհ

04.10.2016 10:25


Զախարովա. «ԱՄՆ-ը մեղքը բարդում է ռուսական կողմի վրա»

Զախարովա. «ԱՄՆ-ը մեղքը բարդում է ռուսական կողմի վրա»

ԱՄՆ-ը չի կատարել Սիրիայի հարցով իր հիմնական պարտավորությունները և պատասխանատվությունը փորձում է բարդել ռուսական կողմի վրա: РИА «Новости»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել էր, որ ԱՄՆ-ը դադարեցնում է Սիրիայի հարցով համագործակցությունը ՌԴ-ի հետ:

«Վաշինգտոնը, չկարողանալով կատարել այդ պայմանավորվածությունները, որոնք իրենք էլ մշակել են, փորձում է պատասխանատվությունը բարդել ինչ-որ մեկի վրա», - ասել է Զախարովան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը