Կարծիք

03.10.2016 17:39


Նման ցինիզմը հատուկ է հանրապետականներին

Նման ցինիզմը հատուկ է հանրապետականներին

Աշոտյանի գնահատականներն եմ կարդում ՏԻՄ ընտրությունների հետ կապված ու մտածում, որ սա մեզ դեռ քիչ է: Աստված հայ ժողովրդին պատժում է Աշոտյանով...կամ, գուցե, փորձում թասիբի գցել: Բայց քանի որ թասիբի չենք ընկնում, հակված եմ մտածել, որ, այնուամենայնիվ, պատժում է: Ծաղրելով բոլորիս՝ այս երիտհանրապետականը հայտարարում է, թե «ՀՀԿ-ն մնում է քաղաքական համակարգի առաջատարը»: Նման ցինիզմը հատուկ է հանրապետականներին: Կարծես թե չգիտեն, թե ինչ կլիներ այդ «առաջատարների» հետ, եթե իշխանությունը նրանց ղեկավարի ձեռքին չլիներ:

Մյուս կողմից էլ, եթե իշխանությունը Սերժ Սարգսյանի ձեռքին չլիներ, նա չէր լինի այս «հրաշամանուկների» ղեկավարը: Նման ամպագոռգոռ ու անբովանդակ հայտարարություն իրենց կարող էին թույլ տալ թերևս միայն Աշոտյանը, Շարմազանովը և Փուչիկ Կարենը: Սերժ Սարգսյանը նրանց հենց սրա համար էլ պահում է:

Դե, իսկ մնացածս գիտենք, թե ինչպես է ՀՀԿ-ն ապահովում «առաջատարի» իր դիրքը: Գիտենք նաև, որ հենց ՀՀԿ-ն զրկվի այդ դիրքից, Աշոտյանը լինելու է առնետավազքի առաջատարը՝ կատաղի պայքարի մեջ մտնելով նույն այդ Շարմազանովի ու Կարենի հետ:

Հիմա էլ տաքուկ տեղավորվելով Սերժ Սարգսյանի թևի տակ՝ այս անսկզբունքային օպորտունիստն իրեն իրավունք է վերապահում գնահատականներ հնչեցնել այլ քաղաքական ուժերի մասին: Աշոտյանը երևի մոռացել է, թե ինչ կարծիքի էր հասարակությունն իր և իր կուսակցության մասին, և ուր էր նույն այդ Աշոտյանին ուղարկում «էլեկտրիկ Երևանի» ժամանակ: Դրանից ավելի օբյեկտիվ գնահատական հասարակությունը ձեզ երբեք չի տվել ու չի էլ կարող տալ: Սա՛ է հասարակությունը մտածում ձեր մասին, և այս իմաստով ոչինչ չի փոխվել:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը