ՀՀ քաղաքացիների մեծ մասն ամսական 83 դրամի համար վաճառում է իր քվեն
Եվս մեկ ընտրություն անցավ բազմաթիվ ընտրախախտումներով և ընտրակեղծիքներով, իսկ թե որոնք են եղել հիմնական ընտրակեղծիքները, կարող եմ առանձնացնել առավել խոշոր չափերի հասնողները՝
1) ընտրակաշարք՝ սկսած 2000 դրամից մինչև 5000 դրամ, 2) ուրիշի փոխարեն քվեարկություն, 3) կրկնակի քվեարկություն, 4) և իհարկե, որպես օգնող ծերերին (որոնք մեծ թիվ են կազմում ՀՀ ում), ուղղորդող և արդյունքում ծախված քվեարկություն:
Ահա այս հիմնական խախտումների պատճառով է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք: Ուղղակի անհասկանալի է՝ ինչպես կարող է մարդը վաճառվել 5000 դրամի դիմաց (5000 դրամը 5 տարում, որը 60 ամիս է, կազմում է ամեն ամսվա համար ընդամենը 83 դրամ): Այսինքն, ՀՀ քաղաքացիների մեծ մասն ամսական 83 դրամի համար վաճառում է իր քվեն, իրենց ընտրությունը, իրավունքն ու ապագան: Մի՞թե այսքան սոսկալի է մարդկանց ենթագիտակցությունը, մի՞թե կարելի է թքած ունենալ ամեն ինչի վրա և ընտրել 5000 կամ 10000 դրամը: Ա՜խր, դա կբավարարի առնվազն 7 օր, իսկ հետո՞... Հետո՞ ինչ եք անելու, ինչո՞ւ եք այդքան անտարբեր սեփական եսի հանդեպ: Եթե ձեզ թվում է, թե հոկտեմբերի 2-ի խայտառակությունը, որը եղավ Գյումրիում և Վանաձորում, անհետևանք է մնալու Հայաստանի և հայ ժողովրդի համար, ապա սխալվում եք: Եթե աղքատության և պարտքերի մեջ խրված, սեփական ընտանիքը բաժան-բաժան եղած, ծայրահեղ վիճակում գտնվող և ստիպված արտագաղթող վանաձորցին և գյումրեցին քվեարկում են ՀՀԿ-ի օգտին, ապա ո՞վ է մեղավոր, ումի՞ց եք սպասում օգնության ձեռք, փոփոխություններ, եթե դուք չեք ցանկանում դա: Ամեն ինչ սկսվում է ձեզանից: Հիմա ժողովո՞ւրդն է արժանի իշխանությանը, թե՞ իշխանությունը ժողովրդին: Ուղղակի ամոթ է: Այսպես շարունակել չի՛ կարելի. ինքներդ ձեզ ձեր ձեռքով եք սպանում, ուշքի՛ եկեք, շա՛տ ուշ է լինելու, իսկ սերունդները ձեզ են մեղադրելու, ոչ թե ձեզ կաշառողներին:
ՀՀ քաղաքացիների մեծ մասն ամսական 83 դրամի համար վաճառում է իր քվեն
Եվս մեկ ընտրություն անցավ բազմաթիվ ընտրախախտումներով և ընտրակեղծիքներով, իսկ թե որոնք են եղել հիմնական ընտրակեղծիքները, կարող եմ առանձնացնել առավել խոշոր չափերի հասնողները՝
1) ընտրակաշարք՝ սկսած 2000 դրամից մինչև 5000 դրամ,
2) ուրիշի փոխարեն քվեարկություն,
3) կրկնակի քվեարկություն,
4) և իհարկե, որպես օգնող ծերերին (որոնք մեծ թիվ են կազմում ՀՀ ում), ուղղորդող և արդյունքում ծախված քվեարկություն:
Ահա այս հիմնական խախտումների պատճառով է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք: Ուղղակի անհասկանալի է՝ ինչպես կարող է մարդը վաճառվել 5000 դրամի դիմաց (5000 դրամը 5 տարում, որը 60 ամիս է, կազմում է ամեն ամսվա համար ընդամենը 83 դրամ): Այսինքն, ՀՀ քաղաքացիների մեծ մասն ամսական 83 դրամի համար վաճառում է իր քվեն, իրենց ընտրությունը, իրավունքն ու ապագան: Մի՞թե այսքան սոսկալի է մարդկանց ենթագիտակցությունը, մի՞թե կարելի է թքած ունենալ ամեն ինչի վրա և ընտրել 5000 կամ 10000 դրամը: Ա՜խր, դա կբավարարի առնվազն 7 օր, իսկ հետո՞... Հետո՞ ինչ եք անելու, ինչո՞ւ եք այդքան անտարբեր սեփական եսի հանդեպ: Եթե ձեզ թվում է, թե հոկտեմբերի 2-ի խայտառակությունը, որը եղավ Գյումրիում և Վանաձորում, անհետևանք է մնալու Հայաստանի և հայ ժողովրդի համար, ապա սխալվում եք: Եթե աղքատության և պարտքերի մեջ խրված, սեփական ընտանիքը բաժան-բաժան եղած, ծայրահեղ վիճակում գտնվող և ստիպված արտագաղթող վանաձորցին և գյումրեցին քվեարկում են ՀՀԿ-ի օգտին, ապա ո՞վ է մեղավոր, ումի՞ց եք սպասում օգնության ձեռք, փոփոխություններ, եթե դուք չեք ցանկանում դա: Ամեն ինչ սկսվում է ձեզանից: Հիմա ժողովո՞ւրդն է արժանի իշխանությանը, թե՞ իշխանությունը ժողովրդին: Ուղղակի ամոթ է:
Այսպես շարունակել չի՛ կարելի. ինքներդ ձեզ ձեր ձեռքով եք սպանում, ուշքի՛ եկեք, շա՛տ ուշ է լինելու, իսկ սերունդները ձեզ են մեղադրելու, ոչ թե ձեզ կաշառողներին:
Նարեկ Մարտոյանի ֆեյսբուքյան էջից