Քաղաքական

03.10.2016 14:55


Ստեփան Մարգարյան. «Այս ընտրությունները չհամապատասխանեցին օրենքի փիլիսոփայությանը» (տեսանյութ)

Ստեփան Մարգարյան. «Այս ընտրությունները չհամապատասխանեցին օրենքի փիլիսոփայությանը» (տեսանյութ)

Մեր արդյունքները վատ չեն հատկապես Գյումրիում, քանի որ մենք երկու ամիս առաջ էինք ստացել մեր վկայականը,–ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 2–ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ասել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը։

Պատգամավորը նշել է, որ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ մասնակցելու է նաև 2017թ. խորհրդարանական ընտրություններին։

Խոսելով ընտրակեղծիքների մասին՝ Ստ. Մարգարյանը նշել է, որ այս ՏԻՄ ընտրություններում իրենք համատարած նկատել են հատկապես «կարուսելը»։

–Ցավոք սրտի, այս ընտրությունները չհամապատասխանեցին օրենքի փիլիսոփայությանը, այն է՝ չդարձան քաղաքական ընտրություններ,– նկատել է Մարգարյանը։

Ըստ պատգամավորի՝ 2017–ի խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային քվեարկությունները լինելու են շատ ավելի անձնավորված, ավելի թաղային ու ավելի խնամիաբարեկամական կապերով, քան այս ՏԻՄ ընտրություններն էին, և այդ ընտրություններն իրենց բնույթով լինելու են բացարձակ ապաքաղաքական, ինչն արդեն վտանգավոր է երկրի համար:

Անդրադառնալով ՀՀԿ-ի հաղթանակին՝ Մարգարյանը նշել է՝ իշխող ուժին հաջողվեց հաղթել նաև շնորհիվ այն կուսակցությունների, որոնք պայքարում էին ոչ թե իշխանությունների, այլ հենց ընդդիմադիրների մեջ:

7or.am

Տեսանյութը՝ «armlur»–ի

Այս խորագրի վերջին նյութերը