«Քաղաքացի դիտորդ». ամենաշատն ուրիշի փոխարեն քվեարկություններն են եղել
-Ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերը ցույց են տալիս, որ ընտրացուցակների փակ լինելը շարունակում է մնալ որպես լուրջ համակարգային խնդիր,- «Vesti.am»–ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը։
-18 համայնքներում «Քաղաքացի դիտորդը» 238 ներկայացուցիչ է ունեցել, որոնց զեկուցմամբ՝ ամենատարածված ընտրախախտումներն ուրիշի փոխարեն քվեարկության դեպքերն էին: Չնայած որ ԿԸՀ-ն դրանք ներկայացնում է որպես մանր–մունր խախտումներ, իրականում խոսքը համակարգային բնույթի խնդրի մասին է: Ընդհանուր առմամբ, գրանցել ենք ընտրախախտումների 190 դեպք,-նշել է Գևորգյանը:
«Քաղաքացի դիտորդի» մեկ այլ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը, շարունակելով, հավելել է, որ եղել են նաև ցուցակների անճշտություններ, հաղորդումներ են ստացվել կաշառքի, հանձնաժողովի անդամների և նախագահների կողմից դիտորդների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ.
-Արձանագրվել են նաև ուղղորդումների, քվեարկության նկատմամբ հսկողության, տեղամասերից քվեաթերթիկներ հանելու դեպքեր,-ասել է նա:
Անդրադառնալով ընտրախախտումների վերաբեյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձագանքին՝ նա կարծիք է հայտնել, որ հանձնաժողովը զուրկ է անկախությունից.
-Նույնիսկ քվեարկության ընթացքում ԿԸՀ-ն արդեն դիրքորոշում ունի այն մասին, որ բոլոր հաղորդված խախտումներն էական նշանակություն չունեն, հատկապես այն դեպքում, երբ հանձնաժողովը քննություն իրականացնելու և եզրակացություն տալու համար 5-6 օր ունի,-եզրափակել է նա:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն, անդրադառնալով հանձնաժողովների աշխատանքին, նշել է, որ տեղական ընտրական հանձնաժողովները համառություն և կամք չեն դրսևորում ընտրական գործընթացներն օրենքին համապատասխան անցկացնելու համար:

Մանրամասները՝ «Vesti.am»-ում։