Քաղաքական

03.10.2016 14:15


Մարտունի քաղաքում ՀՀԿ–ական քաղաքապետը պարտվել է

Մարտունի քաղաքում ՀՀԿ–ական քաղաքապետը պարտվել է

Հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում Մարտունի քաղաքի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Բագրատ Հարությունյանը պարտվել է։ Հաղթել է Մարտունի գյուղում գործող ՀՀԿ-ականը։

Ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների՝ Բագրատ Հարությունյանը պարտվել է իր մրցակից, անկուսակցական Արմեն Ավետիսյանին:

Վերջինս ստացել է 2754 քվե, իսկ Բագրատ Հարությունյանը` 2493 :

Մարտունի գյուղում էլ հանրապետական, ՀՀԿ-ից առաջադրված Արթուր Ասատրյանը վերընտրվել է` ստանալով 122 քվե։ Անկուսակցական Մեսրոպ Հարությունյանը ստացել է 5 քվե, Վահրամ Հովհաննիսյանը` 107, դաշնակցական թեկնածու Տիգրան Ղազարյանը` 95:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը