Ընտրակեղծիքի մեխանիկան, լեգիտիմությունն ու բլեֆը (տեսանյութ)
Երեկ Գյումրիում, Վանաձորում ու մի շարք այլ համանյքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Ըստ ԿԸՀ տվյալների՝ իշխանական կուսակցությունը ստացավ ձայների հարաբերական մեծամասնությունը: Այն, որ արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում այսպիսի արդյունք հնարավոր չէր, գիտեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը և թե՛ հասարակությունը: Դա թաքցնելը հնարավոր չէ, և իշխանությունները չեն էլ փորձում դա անել: Հակառակ՝ վստահորեն կարող եմ պնդել, որ իշխանական քարոզչամեքենան էլ փորձելու է այնպես ամեն ինչ ներկայացնել, իբր, ընտրողները վաճառեցին իրենց ձայները: Սակայն մենք պետք է գիտակցենք, որ դա այդպես չէ, և իշխող կուսակցությունն այդպես չէ ապահովել ընտրությունների առկա արդյունքը:
Պարզապես իշխանությունները փորձում են մեկ կեղծիքը փոխարինել մյուսով: Նախ՝ ինչո՞ւ է դա արվում: Ինձ համար, օրինակ, ընդհանրապես զարմանալի է, երբ ընտրակաշառքը մարդիկ դիտարկում են որպես ընտրակեղծիք: Մեծ հաշվով, ընտրողին իր ձայնի դիմաց գումար տալը վանդակային առումով ոչնչով չի տարբերվում, օրինակ, բակն ասֆալտելուց կամ խաղահրապարակ կառուցելուց: Խնդիրն ընտրական գործընթացի վերահսկման մեջ է: Օրինակ՝ հետպատերազմյան Իտալիայում, երբ երկրում սով էր, գործարարներից մեկը, ով ցանկանում էր խորհրդարան անցնել, ընտրողներին մակարոն էր անվճար բաժանում: Ու դա ժողովրդավարական Իտալիայի համար նորմալ էր: Այսօր Եվրոպայում այդպիսի բան չեն անում, որովհետև ընտրակաշառքի արդյունավետությունը շատ ցածր է, այլ ոչ թե նրա համար, որ դա ժողովրդավարական չէ:
Հավատացեք, Հայաստանում էլ դա արդյունավետ չէ: Ընտրությունների կեղծման մեխանիզմն էլ է այլ: Դա իրականում կատարվում է ընտրողների ուռճացված թվերի միջոցով: Իսկ ընտրակաշառքի մասին բլեֆն ընդամենն ընտրության արդյունքները որոշակիորեն լեգիտիմացնելու փորձ է, քանի որ, մեծ հաշվով, տարբերություն չկա՝ մարդը այս կամ այն քաղաքական ուժին իր ձայնը տալիս է որևէ խոստմանը հավատալո՞վ, անձնական համակրանքից դրդվա՞ծ, թե՞ գումարի դիմաց:
Այս տեսանյութում ժողովրդագրագետը ներկայացնում է Գյումրիի բնակչության իրական քանակն ու ընտրողների իրական թիվը: Տեսեք, թե որքան ահռելի է տարբերությունը պաշտոնական թվերի հետ: Հենց սա է ընտրությունների նման արդյունքների իրական պատճառը, այլ ոչ թե այն, որ ընտրողները վաճառել են իրենց ձայները: Սա պետք է գիտակցել և սրա դեմ պայքարել՝ ուժեղացնելով վերահսկողությունն ընտրական գործընթացի նկատմամբ: Երբ սահմանվի այդ վերահսկողությունը, ինչին այդքան սաստիկ ընդդիմանում է իշխանությունը, մենք կկարողանանք ունենալ այլ արդյունքներ ընտրությունների ժամանակ, «ընտրակաշառք» ասվածն էլ ինքնին կվերանա՝ որպես անարդյունավետ միջոց:
Իսկ մինչ այդ մի հավատացեք այն պնդումներին, թե Հանրապետականը գնել է գյումրեցիների ու վանաձորցիների ձայները: Այնտեղ մեզ պես թասիբով մարդիկ են ապրում, և ձայների վաճառքը թեև եղել է, բայց համատարած բնույթ չի կրել. դա իշխանության բլեֆն է, որը տարածում են իշխանական քարոզիչներն ու, իբր, «ընդդիմադիրները»:

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից