Սերժ Սարգսյանն այսօր հրամանագրեր է ստորագրել նոր նշանակումների մասին
Սերժ Սարգսյանի ՆՀ-1067-Ա հրամանով Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար։ Այս մասին հայտնում են Սարգսյանի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվական միջոցների հետ կապերի վարչությունից։
Սարգսյանի մեկ այլ՝ ՆՀ- 1066-Ա հրամանով՝ Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Սերժ Սարգսյանը նաև հրամանագիր է ստորագրել Էդ. Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակելու մասին։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ
Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար»,– ասվում է հրամանագրում:
Սարգսյանի այլ հրամանագրերով էլ՝ Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Մովսես Հակոբյանը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից, Արմեն Գևորգյանն էլ նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

7or.am