Քաղաքական

03.10.2016 13:05


Գյումրու և Վանաձորի ընտրությունների պատկերը՝ տոկոսային հարաբերությամբ

Գյումրու և Վանաձորի ընտրությունների պատկերը՝ տոկոսային հարաբերությամբ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է Գյումրու և Վանաձորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Ըստ «Գալա» TV-ի՝ հոկտեմբերի 3-ի՝ ժամը 1.36-ին հրապարակած արդյունքների՝ տոկոսային հարաբերությամբ՝ ստանում ենք հետևյալ պատկերը՝

Գյումրիում «Բալասանյան դաշինքը» հավաքել է 34.64 տոկոս (14 987 ձայն), ԲՀԿ-ն՝ 21.70 տոկոս (9 344 ձայն), «Հայկական վերածնունդը»՝ 14.15 տոկոս ( 4 578 ձայն), ԳԱԼԱ-ն՝ 10.49 (4 517 ձայն), «Գյումրեցու ոգին»՝ 5.74 (2 475 ձայն), «Համախմբում» կուսակցությունը՝ 5.77 (2 469 ձայն), «Գործարար» կուսակցությունը՝ 1.32 ( 556 ձայն), «Հայ ազգային կոնգրեսը»՝ 1.09 (471 ձայն), ՀՅԴ-ն՝ 5.36 (2 313 ձայն), «Ալյանսը»՝ 1.78 տոկոս (774 ձայն), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 1.49 տոկոս ձայն (638 ձայն):

Այսկերպ Գյումրու քաղաքապետարան կանցնեն անցողիկ շեմը (6 տոկոս) հաղթահարած «Բալասանյան դաշինք», ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» և «Գալա» կուսակցությունները։

Վանաձորում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 37,6 տոկոս (14899 քվե), «Լուսավոր Հայաստանը»՝ 27,5 (10899 ձայն), «Հայկական վերածնունդը»՝ 13,34 (5286 քվե), «Բարգավաճ Հայաստանը»՝ 7,25 (2872 ձայն), Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ 6,36 (2522), «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 4,08 (1617), «Համախմբումը»՝ 2,48 ( 984), «Հայ ազգային կոնգրեսը՝ 1,39 (551)։

Ըստ այդմ՝ Վանաձորի անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը