Աշխարհ

03.10.2016 12:50


Ըստ Բորիս Ջոնսոնի՝ Աֆրիկան «երկիր» է

Ըստ Բորիս Ջոնսոնի՝ Աֆրիկան «երկիր» է

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը Բիրմինգհեմում արտաքին գործերի նախարարի համար անթույլատրելի սխալ է արել՝ Աֆրիկա մայրցամաքն անվանելով «երկիր»:

«Չնայած բոլորի խնդիրներին՝ Աֆրիկայում կյանքի միջին տևողությունը զարմանալիորեն աճել է, քանի որ այդ երկիրը դարձավ համաշխարհային տնտեսական համակարգի մի մասը»,-ասել է բրիտանացի պաշտոնյան։

Ջոնսոնը հավելել է՝ ավելի մեծ ծավալով բրիտանական արժեքներ ընդունելու դեպքում Աֆրիկան կկարողանար խուսափել ավտորիտարիզմի «ճիրաններում» հայտնվելուց:

Այս խորագրի վերջին նյութերը