Կարծիք

03.10.2016 11:45


Մարդիկ չհավատացին «միակ ընդդիմադիրին»

Մարդիկ չհավատացին «միակ ընդդիմադիրին»

«Միակ ընդդիմադիրի» կեղտոտ քարոզը տվեց սպասված արդյունքը: Գյումրիում ու Վանաձորում տեղի ունեցած ավագանու ընտրությունները, խայտառակ կեղծիքներով հանդերձ, շատ բան ցույց տվեցին: Դրանցից մեկն էլ այն է, թե ինչպիսին է հասարակության վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի վարած կեղտոտ հակաքարոզին, իշխանություններին թաքուն ու բացահայտ ծառայելուն: ՔՊ-ի հավաքած ձայները գտնվում են վիճակագրական սխալի շրջանակներում: Մարդիկ չհավատացին «միակ ընդդիմադիրին», ով իշխանությունների դեմ պայքարի իմիտացիա ստեղծելով՝ բացահայտ աշխատում էր Սերժ Սարգսյանի ու Հանրապետականի օգտին՝ ապարդյուն փորձելով ձայներ խլել իրական ընդդիմությունից:

Չգիտեմ, գո՞հ է Սերժ Սարգսյանը Նիկոլի մատուցած ծառայությունից, կշարունակվի՞ նրանց համագործակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ, թե ոչ, բայց մեկ բան մեզ համար պետք է պարզ լինի՝ այս մարդուն վստահել, առավել ևս՝ ձայն տալ նրան, ունենալով որոշակի ակնկալիքներ, միամտություն է:

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը