ՀՀԿ-ի կողմից առաջադրված Ահարոն Սահակյանը՝ Գառնու գյուղապետ
ԿԸՀ–ի փոխանցմամբ՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթել է Ահարոն Սահակյանը:
ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Սահակյանը ստացել է 2 հազար 231 ձայն, գործող գյուղապետ, արդեն 20 տարի այդ պաշտոնը զբաղեցնող նախկին ԲՀԿ-ական Աշոտ Վարդանյանը հավաքել է 1 223 ձայն, ինքնաառաջադրված ակտիվիստ Արուսյակ Այվազյանը՝ 188 ձայն, ՀՅԴ ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը՝ 206 ձայն։
Հիմնական ցուցակների ընտրողների թիվը կազմել է 5 հազար 926, գրանցված և քվեաթերթիկ ստացած քվեարկությանը մասնակիցների թիվը՝ 4 հազար 66:

Անվավեր է ճանաչվել 152 քվեաթերթիկ: