Քաղաքական

02.10.2016 23:05


«Քաղաքացի դիտորդը» շարունակում է առցանց ներկայացնել խախտումները

«Քաղաքացի դիտորդը» շարունակում է առցանց ներկայացնել խախտումները

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 230 դիտորդ առցանց ռեժիմով ներկայացնում է այսօր ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ և քվեարկությունից տեղի ունեցող ընտրախախտումները։

Դիտորդները նշում են ընտրատեղամասը, ընտրատեղամասի հասցեն, ժամը և խախտման տեսակը։ Օրվա առաջին կեսի տվյալները՝ այստեղ, մյուս կեսինը՝ այստեղ։

23:14 36/9 Այլ

36-րդ ԸԸՀ նախագահը քվեարկության ընթացքում միջամտել է ընթացքին՝ վերցնելով և ուսումասիրելով գրանցամատյանը, որի ընթաքցում քվեարկողները ստիպված են եղել սպասել:

22:53 36/9 Արդյունքների ամփոփման կարգի խախտում

Արդյունքների հաշվարկն իրականացվում է հանձնաժողովի նախագահի և ԶԼՄ ներկայացուցչի մասնակցությամբ: Քվեաթերթիկները խրցով են հանվում քվեատուփից:

Հանձնաժողովի նախագահը հրաժարվեց վերանայել հաշվարկի կարգը և հրաժարվեց խախտման վերաբերյալ արձանագրություն կազմել:

22:43 36/7 Արդյունքների ամփոփման կարգի խախտում

«Հայք» երիտասարդ ազգային պահպանողականների միավորման դիտորդը մասնակցում է հաշվարկի գործընթացին՝ դասավորելով քվեաթերթիկները:

22:23 36/6 Արդյունքների ամփոփման կարգի խախտում

Հանձնաժողովը ցանկացել է քվեաթերթիկները հաշվարկելուց հետո ծրարները թափել։ սակայն դիտորդի դիտարկումից հետո ծրարները ևս որոշել են հաշվել և փաթեթավորել։

22:04 30/17 Այլ

21:36 24/4 Արդյունքների ամփոփման կարգի խախտում

Հանձնաժողովի անդամն է հանում ծրարից քվեաթերթիկը և տալիս նախագահին, իսկ նախագահը իր հերթին չի ցուցադրում, բայց նայում և բարձրաձայն կարդում է, թե ում օգտին է քվեարկվել։

20:48 30/29 Արդյունքների ամփոփման կարգի խախտում
տեղամասի մի մասի լույսը անջատվել է։ Սակայն միջանցքից լույսը ընկնում է եւ ամբողջությամբ մութ չէ, թեպետ դժվար է հետեւել օգտագործված քվեաթերթիկների ելունդների հաշվարկին։
Հանձնաժողովը քվեարթերթիկների հաշվարկը կատարելու է այլ սենյակում։

20:18 39/4 Կողմնակի (վկայական չունեցող և/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի) անձանց ներկայություն տեղամասում

20:00 34/71 Մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասից 50 մետր շառավղով
Մոտ 10 մարդկանց կուտակումներ տեղամասի մոտ:

Այս խորագրի վերջին նյութերը