Քաղաքական

02.10.2016 21:55


Գյումրիում քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 36,51 տոկոսը, Վանաձորում՝ 42,66 տոկոսը

Գյումրիում քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 36,51 տոկոսը, Վանաձորում՝ 42,66 տոկոսը

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՏԻՄ ընտրություններին, նախնական տվյալներով, մասնակցել է 45.992 քաղաքացի, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 36,51 տոկոսը: Ընտրացուցակներում 125.983 քաղաքացի է ընդգրկված:

Հայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում, մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 42,66 տոկոսը:

Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքացիների վերջնական թիվը կազմել է 41 189:

Ներկայումս ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկը:

Առաջին նախնական արդյունքները կլինեն ժամը 23.00-ին։

Այս խորագրի վերջին նյութերը