ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը շարունակում է ընտրախախտումների մասին ահազանգեր ստանալ (տեսանյութ)
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրու և Վանաձորի կառույցները շարունակում են ընտրախախտումների մասին ահազանգեր ստանալ։ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ արդեն երեկ ուշ երեկոյան հատկապես Գյումրիում համատարած ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգեր են եղել, որոնք, ըստ տարածված տեղեկությունների, իրականացվել են Բալասանյան դաշինքի կողմից։
Այդ նույն դաշինքի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին ահազանգեր են ստացվել նաև այսօր։ Մասնավորապես, 34/47-ում՝ «Զանգակ» մանկապարտեզում, ոմն «Չորնի» Անոն ընտրակաշառք է բաժանել։ Լուրեր են տարածվել, որ էջմիածնից միկրոավտոբուսներով մարդիկ են բերում Գյումրի։
-Ըստ ահազանգի՝ 27 դպրոցում՝ «Գծի հետև» կոչվող թաղամասում(34/70) Բալասանյան դաշինքի կողմնակիցներն ընտրակաշառք են բաժանում։ 34/7 ընտրատեղամասում՝ «Անի» մանկապարտեզում, ցուցակներով Բալասանյան դաշինքի ներկայացուցիչներն ուղղորդել են մարդկանց։ 19 դպրոցում (34/38) հանձնաժողովի նախագահը ցուցակներով զանգահարել է ընտրողներին և կանչել ընտրության,-ասել է Արեգնազ Մանուկյանը՝ հավելելով, որ խախտումների մասին ահազանգեր են ստացվել նաև ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Վանաձորի կառույցում:
-Վանաձորի կառույցում ահազանգեր են ստացվել, որ 30/25 ընտրատեղամասում (թիվ 10 դպրոց, Աղայան փ. 59) «կարուսել» են անում։ 30/34 (թիվ 2 մանկապարտեզ, Մյասնիկյան փ. 28) ընտրատեղամասում էլ ՀՀԿ-ի ծալաթերթիկ է (բուկլետ) դրված եղել դաշնամուրի վրա։ 30/47 ընտրատեղամասում ՀԱՄԱԽՄԲՄԱՆ վստահված անձը նկատել է, որ ընտրողը նկարել է քվեաթերթիկը. ինքը արձանագրություն է կազմել, ոստիկաններ են եկել ու վստահված անձին կանչել են բաժին,-հավելել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակը։
Ա․Մանուկյանը նաև ուշադրություն է հրավիրել «Araratnews.am»-ի տարածված տեղեկության վրա, թե, իբր, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը Գյումրիում կաշառք է բաժանում:
-Ուզում եմ շեշտել, որ «Araratnews.am»-ը հարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և լրատվամիջոցին և ոչ էլ «ընդդիմությանը» հարիր չէ նման ապատեղեկատվություն տարածելը։ Բայց, թերևս, «ընդդիմությունը» հենց այդպիսին պետք է լինի։ Երբ իշխանությունն այսպիսի ապատեղեկատվություն է տարածում և սև փիառ է իրականացնում, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ դա անում է «ընդդիմությունը», առավել քան հասկանալի է,-նշել է Ա․Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am