Գյումրիում «Սամվել Բալասանյան» դաշինքի կողմնակիցները փորձել են խոչընդոտել «Tert.am»-ի աշխատանքը (տեսանյութ)
Գյումրիում «Սամվել Բալասանյան» դաշինքի կողմնակիցները փորձել են խոչընդոտել«Tert.am»-ի աշխատանքը՝ պնդելով, թե իրենք ընտրակաշառք չեն բաժանում, ինչի մասին հնչել էր ահազանգ։
Հաղորդվել էր, որ 10 SO 918 համարանիշով «Գազել» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ վարագույրների հետևում, ընտրակաշառք են բաժանում:
«Tert.am»-ի փոխանցմամբ՝ «Սամվել Բալասանյան» դաշինքը ներկայացնող կինը պահանջում էր չնկարահանել՝ պնդելով, որ «Գազելով» իր ծանոթը ուղղակի իր տուն հյուր է եկել: Ահազանգի հետքերով տեղանք էին եկել նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր կնոջից բացատրություն էին պահանջում, իսկ նա խուճապահար արդարանում էր:
Գյումրիում «Սամվել Բալասանյան» դաշինքի կողմնակիցները փորձել են խոչընդոտել «Tert.am»-ի աշխատանքը (տեսանյութ)
Գյումրիում «Սամվել Բալասանյան» դաշինքի կողմնակիցները փորձել են խոչընդոտել «Tert.am»-ի աշխատանքը՝ պնդելով, թե իրենք ընտրակաշառք չեն բաժանում, ինչի մասին հնչել էր ահազանգ։