Քաղաքական

02.10.2016 13:25


ԿԸՀ–ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ժամը 11.00-ի դրությամբ

ԿԸՀ–ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը՝ ժամը 11.00-ի դրությամբ

Այսօր հանրապետության 6 մարզերի թվով 375 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ժամը 11.00-ի դրությամբ, 84.601 է կամ 11.37 %:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից փոխանցում են, որ Գյումրիում, ժամը 11.00-ի դրությամբ, քվեարկության մասնակիցների թիվը 7.554 է կամ 6 %, Վանաձորում` 7.936 կամ 8.22 %:

Քվեարկության մասնակիցների թվին, ըստ ընտրական տեղամասերի, կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` «www.elections.am»:

Այս խորագրի վերջին նյութերը