Քաղաքական

02.10.2016 13:20


Առավել հաճախ կրկնվող խախտումները՝ ըստ «Քաղաքացի դիտորդի»

Առավել հաճախ կրկնվող խախտումները՝ ըստ «Քաղաքացի դիտորդի»

Ինչպես հայտնել էինք, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 230 դիտորդ առցանց ռեժիմով ներկայացնում է այսօր ընթացող ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղիունեցող ընտրախախտումները։

Դիտորդները նշում են ընտրատեղամասը, ընտրատեղամասի հասցեն, ժամը և խախտման տեսակը։

Նախաձեռնությունն իր էջում հրապարակել է նաև առավել հաճախ կրկնվող խախտումները։

Դրանք են՝

Դիտորդի /ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում/ աշխատանքների խոչընդոտում,

Ավելի քան15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում,

Այլ,

Քվեարկության գաղտնիության խախտում,

Տեղամասի անմատչելիություն/անհասանելիություն սայլակով,
տեղաշարժվողների համար

Ընտրողին օգնելու կարգի խախտում,

Ընտրացուցակի հետ կապված խնդիրներ։

Այս խորագրի վերջին նյութերը