Քաղաքական

02.10.2016 11:25


Ընտրախախտումների վերաբերյալ թարմացվող տեղեկություններ Գյումրիից ու Վանաձորից (լրացվում է, լուսանկարներ)

Ընտրախախտումների վերաբերյալ թարմացվող տեղեկություններ Գյումրիից ու Վանաձորից (լրացվում է, լուսանկարներ)

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Գյումրու կառույցում ահազանգեր են ստացվել, որ 34/47-ում՝ «Զանգակ» մանկապարտեզում, «Չորնի» Անոն ընտրակաշառք է բաժանել, լուրեր են տարածվում, որ էջմիածնից միկրոավտոբուսներով մարդիկ են բերում Գյումրի։

Նույն կառույցից տեղեկացնում են նաև, որ 27 դպրոցում՝ «Գծի հետև» կոչվող թաղամասում (34/70) Բալասանյան դաշինքի կողմնակիցներն ընտրակաշառք են բաժանում։

34/7 ընտրատեղամասում՝ «Անի» մանկապարտեզում, ցուցակներով Բալասանյան դաշինքի ներկայացուցիչներն ուղղորդել են մարդկանց։

***

«Սուրբ Մարիամ» (34/49) մանկապարտեզում Բալասանյան դաշինքի 2 վստահված անձ միաժամանակ եղել է ընտրատեղամասում:

***

19 դպրոցում (34/38) հանձնաժողովի նախագահը ցուցակներով զանգահարել է ընտրողներին և կանչել ընտրության:

***

34/27/ 34/59. դիտորդ չհանդիսացող մարդիկ ունեն դիտորդի բեյջ և ընտրատեղամասում են:

***

34/13,14,15 ընտրատեղամասերում ընտրողների ընտրացուցակներում ունեցած համարներն են շարունակում գրել:

***

34/52-ում ընտրակաշառք են բաժանում, ընտրատեղամասերի մոտ «Հայկական վերածնունդն» իրենց անունով թղթեր է բաժանում։


***

34/66 ընտրատեղամասի մոտ մի քանի ավտոբուսներ են կանգնած, ուղևորներն էլ գյումրեցի չեն:

***

5-րդ դպրոցում (34/48), որը գտնվում է Արցախ թաղամասում (թուրքի մայլա) համատարած ընտրում են միայն նույնականացման քարտերով:

***

5-րդ դպրոցում ընտրակաշառք են բաժանում:

***

Ծերերի տուն-ինտերնատի տնօրենը միկրոավտոբուսներով ծերերին տեղափոխում է ընտրատեղամաս և ասում, որ ընտրեն N2-ին։

***

9-րդ նախակրթարանում (34/39) ծրարները 15-ով ավել են ընտրողների թվից։

***

Ահազանգ է ստացվել, որ թիվ 25 դպրոցում ոմն Ջեյրանյան Արմեն գումար է բաժանել։ Ներկայումս պարզվում է տեղեկատվության իսկությունը։

***

11 դպրոցում տեղակայված 34.4 ընտրատեղամասում կնոջը քվեարկության ուղեկցող ամուսինը նկատել է, որ իր անունն առկա է ընտրացուցակում։ Մինչդեռ ինքը հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի և ընտրելու իրավունք չունի:

***

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության Վանաձորի կառույցում ահազանգեր են ստացվել, որ 30/25 ընտրատեղամասում (թիվ 10 դպրոց, Աղայան փ. 59) «կարուսել» են անում։

30/34 (թիվ 2 մանկապարտեզ, Մյասնիկյան փ. 28) ընտրատեղամասում էլ ՀՀԿ-ի ծալաթերթիկ է (բուկլետ) դրած եղել դաշնամուրի վրա։

***

30/47 ընտրատեղամասում ՀԱՄԱԽՄԲՄԱՆ վստահված անձը նկատել է, որ ընտրողը նկարել է քվեաթերթիկը. ինքը արձանագրություն է կազմել, ոստիկաններ են եկել ու վստահված անձին կանչել են բաժին։

***

30/4 ընտրատեղամասում ՀԱՄԱԽՄԲՄԱՆ վստահված անձը և «Լուսավոր Հայստան» կուսակցության վստահված անձը նկատել են, որ ընտրողը նկարել է քվեաթերթիկը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վստահված անձը արձանագրություն է կազմել։

***

4–րդ դպրոցում տեղակայված 30/41 ընտրատեղամասում մեռած անձի փոխարեն քվեարկել են։ Կազմվել է արձանագրություն։
30/21–ում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության անդամը մտել է քվեարկելու, սակայն իր փոխարեն արդեն քվեարկած է տեսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը