Քաղաքական

02.10.2016 10:35


Ահազանգ. Վանաձորում ընտրատեղամասերի տարածքից չեն հեռանում գործող քաղաքապետի եղբայրն ու նրա թիմակիցները

Ահազանգ. Վանաձորում ընտրատեղամասերի տարածքից չեն հեռանում գործող քաղաքապետի եղբայրն ու նրա թիմակիցները

«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ֆիքսվել է ընտրակեղծիքների ավանդական դարձած մեխանիզմներից մեկի կիրառումը։ Ըստ տեղեկությունների՝ Ղշլաղ թաղամասի 50 և 51 ընտրատեղամասերի տարածքից չեն հեռանում գործող քաղաքապետի եղբայրն ու նրա թիմակիցները՝ փորձելով ազդել ընտրողների վրա։

Ցանկանում եմ ոստիկանության և դիտորդների ուշադրությունը գրավել այս հանգամանքի վրա, միևնույն ժամանակ կոչ անել Ոստիկանությանը ապահովել ընտրությունների բնականոն և առանց խախտումների ընթացքը»։

Այս խորագրի վերջին նյութերը