Աշխարհ

29.10.2010 10:13


ԼՂՀ ԱԺ նախագահ. «Ի՞նչ է ուզում Եվրոպան՝ որպեսզի Լեռնային Ղարաբաղում իշխանություն չձևավորվի՞»

ԼՂՀ ԱԺ նախագահ. «Ի՞նչ է ուզում Եվրոպան՝ որպեսզի Լեռնային Ղարաբաղում իշխանություն չձևավորվի՞»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է նույն օրը ճանաչողական կարճատև այցով Արցախ ժամանած Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների: Հանդիպմանը քննարկվել են Արցախի և եվրոպական հանրության միջև կապերի ընդլայնման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքականությունը հիմնված է հավասարակշռության և բազմաուղղվածության սկզբունքների վրա, և այս համատեքստում ԼՂՀ-ն շահագրգռված է խորացնել հարաբերությունները Եվրոպայի և այն ներկայացնող տարբեր կառույցների հետ:

Երկուստեք նշվել է Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:

Հյուրերը բարձր են գնահատել Արցախի Հանրապետության հաջողությունները ժողովրդավարական պետություն կառուցելու ուղղությամբ՝ այն համարելով կարևոր ողջ տարածաշրջանի համար:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ընդունել է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ Ողջունելով հյուրերին՝ նա եվրոպացի պատգամավորներին հակիրճ ներկայացրել է Արցախում անկախ պետականաշինության ուղին՝ նշելով, որ այն հետևողականորեն և անշեղ իրականացվում է ժողովրդավարության համընդունելի սկզբունքների ու նորմերի հիմքով: Միևնույն ժամանակ, նա տարակուսանք է հայտնել, որ ամեն անգամ եվրոպական կառույցները որոշակի դժկամությամբ են արձագանքում Արցախում անցկացվող նախագահական, խորհրդարանական կամ թե տեղական ինքնակառավարման մարմինների յուրաքանչյուր ընտրության փաստին:

«Այդ դեպքում, ակամա հարց է ծագում՝ ի՞նչ է ուզում Եվրոպան՝ որպեսզի Լեռնային Ղարաբաղում իշխանություն չձևավորվի՞, մանավանդ ընտրովի իշխանություն»,-ասել է Ա. Ղուլյանը։

Խորհրդարանի նախագահը հիշեցրել է Եվրախորհրդարանի դեռևս 1989թ. դրական դիրքորոշումը ղարաբաղյան շարժման հարցում, երբ իր ընդունած որոշման մեջ այն որակել էր որպես միանգամայն ժողովրդավարական:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը