Ախր, շատ միամիտ տղա դուրս եկավ էս մեր Տարոնը: Ասում է՝ «Ես իմ ապագան տեսնում եմ շատ հարթ»: Որ ասեմ՝ Հայաստանը հարթավայրային երկիր է, հաստատ ճիշտ չեմ ասի: Որ ասեմ՝ ՀՀԿ ղեկավարի ուշքը գնում է ներքաղաքական, ներկուսակցական գործընթացները «հարթեցնելու» համար, հաստատ էլի սխալ կլինեմ: Հակառակը՝ եռանդորեն աշխատում է ամեն բան խառնելու, մարդկանց իրար դեմ հանելու ու մթնոլորտն աղտոտելու համար: Բա Տարոն ջան, դու ո՞նց ես քո ապագան այդքան հարթ տեսնում, երբ քո առաջնորդի ջանքերով արդեն իսկ երկիրը հայտնվել է դարուփոսի մեջ, խրվել ու մնացել խորդուբորդ ճամփի վրա, եւ հայտնի չէ, թե ինչ ուժգնությամբ «բուքսիրով» հնարավոր կլինի այնտեղից քաշել դուրս հանել...
Ախր, շատ միամիտ տղա դուրս եկավ էս մեր Տարոնը
Ախր, շատ միամիտ տղա դուրս եկավ էս մեր Տարոնը:
Ասում է՝ «Ես իմ ապագան տեսնում եմ շատ հարթ»:
Որ ասեմ՝ Հայաստանը հարթավայրային երկիր է, հաստատ ճիշտ չեմ ասի:
Որ ասեմ՝ ՀՀԿ ղեկավարի ուշքը գնում է ներքաղաքական, ներկուսակցական գործընթացները «հարթեցնելու» համար, հաստատ էլի սխալ կլինեմ: Հակառակը՝ եռանդորեն աշխատում է ամեն բան խառնելու, մարդկանց իրար դեմ հանելու ու մթնոլորտն աղտոտելու համար:
Բա Տարոն ջան, դու ո՞նց ես քո ապագան այդքան հարթ տեսնում, երբ քո առաջնորդի ջանքերով արդեն իսկ երկիրը հայտնվել է դարուփոսի մեջ, խրվել ու մնացել խորդուբորդ ճամփի վրա, եւ հայտնի չէ, թե ինչ ուժգնությամբ «բուքսիրով» հնարավոր կլինի այնտեղից քաշել դուրս հանել...
Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից