Սերժ Սարգսյանն ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքը
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Այս մասին տեղեկացնում են նրա աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Վերոնշյալ նախագծով Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն։

Վերացվում է Քաղաքաշինության նախարարությունը: