Աշխարհ

01.10.2016 11:20


ԱՄՆ–ում առաջին դատական հայցն է ներկայացվել Սաուդյան Արաբիայի դեմ՝ սեպտեմբերի 11–ի ահաբեկչության գործով

ԱՄՆ–ում առաջին դատական հայցն է ներկայացվել Սաուդյան Արաբիայի դեմ՝ սեպտեմբերի 11–ի ահաբեկչության գործով

ԱՄՆ–ում 2001–ի սեպտեմբերի 11–ին զոհված զինվորականի այրին Վաշինգտոնի դատարան հայց է ներկայացրել Սաուդյան Արաբիայի դեմ։

Ամերիկուհի Սթեֆանի Ռոսս ԴեՍիմոնը հայցը ներկայացրել է այն բանից հետո, երբ ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը հաղթահարել են նախագահ Օբամայի՝ նման հայցերը թույլատրող օրենքի արգելքը։ Այս մասին հայտնում է «Bloomberg»–ը։

Այրին իր դիմումում նշել է, որ «թագավորությունն աջակցել է «Ալ Քաիդային» ու նրա առաջնորդ Ուսամա բեն Լադենին»։

Դատական գործընթացին մասնակցում է նաև ԴեՍիմոնի դուստրը. ահաբեկչության պահին կինը հղի էր։

Գործակալության տեղեկատվությամբ՝ երեխայի հայրը՝ Պատրիկ Դաննը, զոհվել է Պենտագոնի շենքը գրոհելու ժամանակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը